A
A
Էլինա Դանիելյանը՝ Women Speed Chess Championship-ի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը հաղթեց Chess.com կայքի կողմից կազմակերպած Women Speed Chess Championship մրցաշարում:
Անցած գիշեր կայացած եզրափակիչ մրցախաղում նա հանդիպեց կանանց Օլիմպիադայի եռակի չեմպիոն, Եվրոպայի անհատական առաջնության եռակի չեմպիոն, 2012թ աշխարհի եւ Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն Վալենտինա Գունինայի հետ: Էլինա Դանիելյանը վստահ անցկացրեց ողջ հանդիպումը եւ հաղթեց 15:13 հաշվով: Նա, բացի գլխավոր մրցանակից, կստանա նաեւ 3000 դոլար պարգեւավճար:
Հիշեցնենք, որ Էլինա Դանիելյանը քառորդ եզրափակիչում պարտության էր մատնել արագ շախմատի աշխարհի չեմպիոն եւ կանանց շախմատի աշխարհի փոխչեմպիոն Եկատերինա Լահնոյին, իսկ կիսաեզրափակիչում առավելության էր հասել հնդկուհի Հարիկա Դրոնավալիի նկատմամբ: