A
A
Եվրոպական խաղեր. Բարեղամ Հարությունյանը պարտվեց եւ զրկվեց մեդալից
Աջակցիր «Ա1+»-ինԲելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական 2-րդ խաղերի բռնցքամարտի մրցումներում այսօր կկայանան քառորդ եզրափակիչ մարտերը, որոնք կորոշեն ապագա մեդալակիրներին:
Հայաստանի պատվիրակներից առաջինը ռինգ դուրս եկավ 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, որն այս փուլում մրցեց իսպանացի Գաբրիել էսկոբարի հետ: Ավաղ, մեր բռնցքամարտիկը թույլ հանդես եկավ եւ պարտություն կրեց 0:5 հաշվով:
Հաջորդը ռինգ դուրս կգա 91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, որը կմրցի Գերմանիան ներկայացնող կամերունցի բռնցքամարտիկ Նելվի Տիֆակի հետ: