Ամեն ինչով աջակցելու ենք ազգային հավաքականին. ընթանում է ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում ընթանում է ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովը։
Ժողովին մասնակցում են ՀՖՖ նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, տեղակալ Արմեն Մելիքբեկյանը, Գործկոմի անդամ, ՀՖՖ նախկին նախագահ, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, ֆուտբոլային ակումբների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք։
Վանեցյանը, ողջունելով ժողովի մասնակիցներին, իր ելույթում նշեց, որ նպատակ է դրվել զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը, կանանց և տղամարդկանց ակումբների հաջողությունների ապահովումը միջազգային մրցաշարերում և Հայաստանում ֆուտբոլի զարգացման խթանումը։
ՀՖՖ նախագահը հիշեցրեց իր հայտարարությունը՝ կապված մարզերում ֆուտբոլի խթանման հետ՝ նշելով, որ այս տարի նախատեսված է կառուցել արհեստական խոտածածկով 26 մարզադաշտ՝ ծախսելով 750 հազար ԱՄՆ դոլար։
Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաև ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգային։
Խոսելով Հայաստանի ազգային հավաքականի մասին՝ նա կարևորեց հավաքականի գրանցված վերջին երկու հաղթանակները. «Ամեն ինչով աջակցելու ենք ազգային հավաքականին՝ սպասելով նոր հաջողությունների»։
Ազգային նոր մարզադաշտի կառուցմանն անդրադառնալով՝ ՀՖՖ ղեկավարն ասաց, որ շարունակում են կառուցման վերաբերյալ խորհրդակցությունները։