Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sambo 22.06.
A A
Սպորտ

Եվրոպական խաղեր. սամբիստ Դավիթ Գրիգորյանը՝ արծաթե մեդալակիր

Մինսկում ընթացող Եվրոպական 2-րդ խաղերում Հայաստանի համար առաջին մեդալը նվաճեց Դավիթ Գրիգորյանը:

82 կգ քաշային սամբիստը քառորդ եւ կիսաեզրափակիչ փուլերում, հաղթելով իտալացի Միկելի Ալեսիոյին ու վրացի Բեսարիոնի Բերուլավային, մտավ եզրափակիչ: Այստեղ նա չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ ռուսաստանցի Անդրեյ Պերեպելյուկին եւ պարտվեց 0:7 հաշվով:

Դավիթ Գրիգորյանն արժանացավ արծաթե մեդալի:

Հավելենք, որ այսօր մեդալ նվաճելու շանսեր ունեին նաեւ 48 կգ քաշային Ասյա Լալազարյանն ու 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, սակայն նրանք պարտություն կրեցին 3-րդ տեղի համար մրցամարտում եւ չկարողացան բրոնզ նվաճել: