Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

HoReCa Expo 2019 ցուցահանդեսն անց է կացվում  բիզնես միջավայրում՝ գինու և պանրի համտեսի ձևաչափով

Հունիսի 20-22-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անց է կացվում հյուրանոցային,ռեստորանային բիզնեսի եւ սպասարկման երկրորդ միջազգային ցուցահանդեսը, որի կազմակերպիչը «Ռենտա Աութսթաֆինգ»-ն է։

Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ երկրների շրջանակներում զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը հանգստի, տուրիզմի և ներդրումների ոլորտում որպես հեռանկարային տարածաշրջան: Դրա հետ կապված, HoReCa Expo 2019 / Cheese and Wine Business ձևաչափ/ ցուցահանդեսն օբյեկտիվորեն արտացոլում է իրավիճակը հայկական տնտեսության տվյալ սեգմենտում, հնարավորություն է ընձեռում Ձեր բիզնեսի զարգացման մեջ ընտրելու ճիշտ ուղենիշ և կողմնորոշվելու ապագա հեռանկարների հարցում:

Հայաստանի Հանրապետության իմիջի ձևավորման հարցում ոչ պակաս նշանակալի տեղ է զբաղեցնում և ռեստորանային բիզնեսը: Ամեն տարի բացվում են նոր հաստատություններ, որոնք ուղղված են սպառողների լայն շրջանակին, որոնց ճաշակները, ինչպես հայտնի է, բավականին փոփոխական են: Այդ իսկ պատճառով, ռեստորանային բիզնեսին անհրաժեշտ է սարքավորումների արդյունավետ նորացում, հաստատության ձևավորում, հաստատության կառավարման որակյալ կազմակերպում և սպասարկման որակի բարելավում:

HoReCa Expo 2019 / Cheese and Wine Business ձևաչափ/ ցուցահանդեսի գրավչությունն ակնհայտ է, քանզի ցուցահանդեսի բաժիններում հայտարարված են պանիրներ և գինիներ  արտադրող և ներմուծող ընկերություններ, առողջարանա-հանգստավայրային համալիրների, հյուրանոցների, բարերի, ռեստորանների, ժամանցային արդյունաբերության կահույքի, սպասքի և լվացքատների համար նախատեսված պարագաների, տարածքների դիզայնի, սննդի և ըմպելիքների, պրոֆեսիոնալ տեքստիլ և հիգիենայի պարագաներ HoReCa սեգմենտի համար արտադրողներ և ներմուծողներ ինչպես Հայաստանից և Արցախից, այնպես էլ ԵԱՏՄ երկրներից: Ցուցահանդեսի բաժիններում հայտարարված են նաև տուրիստական կազմակերպություններ ՀՀ-ից, Արցախից և ԵԱՏՄ երկրներից:

Ցուցահանդեսն անց է կացվում Cheese and Wine Business ձևաչափով:

Միջոցառման բացառիկությունը կայանում է նրանում, որ բոլոր մասնակիցները հանդիսանում են ավելի քան 700 ընկերությունների ներկայացուցիչներ, տնօրեններ և հիմնադիրներ: Ամենամեծ փակ ցուցահանդեսն անց է կացվում  բիզնես միջավայրում՝ գինու և պանրի համտեսի ձևաչափով: Իր տեսակի մեջ բացառիկ շոու ծրագիրը և խարիզմատիկ հաղորդավարները շարունակական վալսի և դասական երաժշտության համակցությամբ ապահովում են հաղորդակցման բարձր մակարդակը մասնակիցների միջև: Միջոցառման ընթացքում ընդլայնվում է միջին և փոքր բիզնեսի աճի հնարավորությունը, կնքվում են պայմանագրեր և գործընկերության առաջարկներ: Այս ամենն ապահովում է Cheese and Wine Business միջավայրի  ստեղծած մթնոլորտը:

Մասնակցությունը ցուցահանդեսին հնարավորություն է ընձեռում պատշաճ կերպով ծանոթացնելու սպառողներին հյուրանոցա-ռեստորանային բիզնեսի նվաճումներին, արտագնա և ներգնա տուրիզմի լայն հնարավորություններին, ստեղծելու արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն սպառողների և ծառայություններ մատուցողների միջև ԵԱՏՄ երկրների շրջանակներում: