Բացել լրահոսը Փակել լրահոսը
արարատ
A A
Քաղաքականություն

Լավ է, որ Սամվել Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են. ԱԺ նախագահ (տեսանյութ)

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հստակ պատասխան չունի, թե
ինչու իշխող խմբակցությունը Վահե Գրիգորյանին շատ հարցեր չուղղեց,
մինչդեռ նախորդ ՍԴ անդամի 2 թեկնածուներին հարցերով հեղեղել էր:

«Գուցե այն պատճառով, որ խմբակցությունում Վահե Գրիգորյանի հետ երկար
հանդիպում են ունեցել, կամ գուցե խմբակցության մի մասը Վահե Գրիգորյանին
վաղուց ճանաչում է, և հնարավորություն ունեցել են այս կամ այն կերպ
մտահոգիչ հարցերի շուրջ զրուցելու»,- եզրակացրեց նա:

Հարցին, թե Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահի պաշտոնում տեսնո՞ւմ է, ԱԺ նախագահն ասաց.

«Կարծում եմ, որ կոռեկտ չի լինի ԱԺ նախագահի կողմից այդպիսի կարծիք հնչեցնելը»:

Արարատ Միրզոյանն անդրադարձավ Ռուսաստանի դեսպանի՝ ԱԳՆ հրավիրվելու
փաստին: ԱԺ նախագահը նշեց, որ չի ողջունում դեսպանի և Հայաստանի երկրորդ
նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը:

«Խոսքը ոչ թե նրա մասին է, որ որևէ երկրի դեսպան չպիտի հանդիպի
հայաստանյան ներքաղաքական ներկապնակի որևէ ներկայացուցչի հետ , ոչ, քավ
լիցի, խոսքը նրա մասին է, որ հանդիպում է արվում մի մարդու հետ, որի
նկատմամբ լուրջ մեղադրանք է առաջադրված, կա դատական գործընթաց, և այսպիսի
հանդիպումը կարող է դիտվել իբրև միջամտություն»- պարզաբանեց ԱԺ
նախագահը:

Ռուսաստաբնակ հայ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի հանդիպումը Նիկոլ
Փաշինյանի հետ Արարատ Միրզոյանը ողջունում է:

«Կարծում եմ՝ լավ է, որ հանդիպել են, այդպիսի հանդիպում նախկինում էլ է
եղել, այդ թվում՝ այլ գործարարների հետ: Հանդիպման մանրամասներին տեղյակ
չեմ, բայց որքան գիտեմ՝ խոսել են եղած տնտեսական ծրագրերի շարունակության
և նոր ներդրումների հնարավորության մասին»,- հայտնեց ԱԺ նախագահը: