Բակո Սահակյանը ձեզ խանգարո՞ւմ է, որ ձեր հեղափոխական նպատակներն իրականացնեք. Ա. Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չի կարող ներկայացնել Արցախի շահերը, որովհետև ինքն ընտրված չէ նրանց կողմից, սակայն մյուս կողմից միջամտում է, որ Արցախում մարդկանց ազատեն աշխատանքից։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը:
«Բակո Սահակյանը ձեզ խանգարո՞ւմ է, որ դուք Հայաստանում իրականացնեք ձեր հեղափոխական նպատակները, կամ Վիտալի Բալասանյա՞նն է դա անում։ Ի՞նչի է այսպես սրվում հարաբերությունները: Չէ՞ որ այսպես կարող է Արցախում լարվածությունը սրվել այն աստիճանի, որ հետո մենք չկարողանանք այդ լարվածությունը մեղմենք: Կողմնորոշվեք՝ ինչ եք ուզում: Հայտարարեք, որ Արցախը Հայաստանի անքակտելի մասն է և մարզպետ նշանակեք: Բայց երբ մեկ այսպես եք հայտարարում, մեկ այնպես, անհասկանալի է դառնում՝ ինչն է նրանց նպատակը»,- ասաց նա։
Արամ Սարգսյանի կարծիքով՝ դա սուբյեկտիվ վերաբերմունք է, որն ազդելու է մեր հարաբերությունների և հիմնահարցի կարգավորման վրա:
«Չեմ կարողանում հասկանալ՝ այս մարդիկ գիտե՞ն՝ միջազգային հարաբերությունները ոնց են ձևավորվում, գիտե՞ն՝ որտեղ կարելի է լռել, որտեղ խոսել կամ գործել»- նշեց նա: