Բացել լրահոսը Փակել լրահոսը
Mher Grigoryan
A A
Քաղաքականություն

ԵԱՏՄ-ն, նախևառաջ, մեզ համար մասշտաբի էֆեկտ է. ՀՀ փոխվարչապետ

ՀՀ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը  կարեւոր է համարում  ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնած  «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումները՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս ԵԱՏՄ-ում  Հայաստանի դիրքն ու անելիքները ճշգրտելու եւ  ճիշտ վեկտորներ կառուցելու համար:  

«Նախեւառաջ այն իմպուլսներն են կարեւոր, որ մենք ստանում ենք մեր մասնավոր հատվածից, որպեսզի մեր որոշումները եւ մեր դիրքը ԵԱՏՄ մարմիններում մենք ճիշտ դրսեւորենք: ԵԱՏՄ-ն նախեւառաջ մեզ համար մասշտաբի էֆեկտ է:  Թե ինչպե՞ս ենք այդ մասշտաբի էֆեկտը կառավարելու, ինչպե՞ս ենք մենք դրանից օգտվելու կամ չօգտվելու, այո, հարց է, որը մենք պետք է միշտ քննարկենք: Բայց եթե օգտվենք, վստահեցնում եմ, որ շատ լավ կլինի, որովհետեւ կա մի քանի փաստ, որը դրա մասին վկայում է: Մենք Իրանի հետ բարեկամ-հարեւաններ ենք, դարեր շարունակ, բայց օրինակ առեւտրի հետ կապված մեր համաձայնագիրը կնքեցինք եւ վավերացրեցինք այն փուլում, երբ հանդես եկանք որպես ԵԱՏՄ անդամ: Այսինքն՝ սա մենք պետք է միշտ հաշվի առնենք: Մենք այսօր Եգիպտոսի հետ բանակցող ենք՝ ի նպաստ Հայաստանի, բայց մենք հանդես ենք գալիս այդ բանակցություններում որպես ԵԱՏՄ անդամ»,- ընդգծեց փոխվարչապետը: