Բացել լրահոսը Փակել լրահոսը
Taron Zeynalyan
A A
Քաղաքականություն

Շուրջ 150 միլիոն դրամ տնտեսվել է գնումների գործընթացում. Արտակ Զեյնալյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը բյուջեի քննարկման ժամանակ Զեյնալյանին ուղղված և ՔՀԿ-ներում ծախսերի և արբիտրաժային գործերի, գնումների մասին օրենքի պահպանման վերաբերյալ հարցեր ուղղեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:

Գնումների մասին օրենքի ընթացակարգերին անդրադառնալով՝ Զեյնալյանն ասաց, որ իրականցվում է մրցույթ, ընտրություն է կատարվում հայտ ներկայացրած կազմակերպությունների միջև և ըստ օրենքի՝  լավագույն քսանյակին ուղարկվում է հայտ:

«Որոշակի վարկանիշային ցուցանիշում ընդգրկված 20-30 կազմակերպության կամ մի քանի այդպիսի վարկանիշային առաջնյակներին ուղարկվում է հայտ, և եթե  նրանցից ստացվում են առաջարկություններ որոշակի ժամկետի ավարտից հետո, ապա հանձնաժողովային կարգով նրանց միջից ընտրություն է կատարվում, թե որ կազմակերպությունը ներկայացնի ՀՀ շահերը միջազգային արբիտրաժային դատարաններում»,- մանրամասնեց նա:

Քրեակատարողական ծառայության վրա ծախսված գումարներին անդրադառնալով՝ Զեյնալյանը նշեց, որ տնտեսումներ եղել են, կատարվել են ներքին վերաբաշխումներ, անցյալ տարի 270 միլիոն դրամ է տրամադրվել մի քանի ՔՀԿ-ի սանիտարա-հիգեիենիկ, պահման պայմանները բարելավելու համար, որից շուրջ 150 միլիոն դրամ տնտեսվել է գնումների գործընթացում:

«Այսպիսի խնայումներ այսպիսի հարաբերակցությամբ իրականացվել են գրեթե բոլոր գնումների գործընթացներում»,- եզրափակեց նա: