Տնտեսագետի համար ամոթ է չխոսել գիտելիքային տնտեսության մասին
Աջակցիր «Ա1+»-ինՏնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի համար ամոթ է անընդհատ սահմանափակումներով խոսել եւ գիտելիքային տնտեսության մասին չխոսել: ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց Թաթուլ Մանասերյանը։
«Մենք անընդհատ խոսում ենք նյութական ապրանքների մասին՝ լինելով մտավոր կարողության որոշակի մրցակցային առավելություններ ունեցող ազգ: Շատ կուզենայի, որ դադարեինք անընդհատ գյուղմթերքներ, լեռնահանքային եւ այլ ապրանքների մասին խոսել: Ինձ համար ամոթ է անընդհատ էդ սահմանափակումով խոսել, գիտարար ապրանքների, գիտելիքային տնտեսության մասին քանի տասնամյակ է արդեն խոսում ենք, կրթական ծառայությունների արտահանման մասին չպե՞տք է խոսենք մենք, այն էլ Եվրասիական տնտեսական միությունում: Կարծում եմ՝ դրա պահանջարկը շատ կա, առողջապահական ծառայություններ եւ այլն: Սա իներցիոն ուժով գալիս է խորհրդային միությունից: Մենք ուրևէ նոր բան պետք է հաղորդենք որպես պետություն»,-ասաց տնտեսագիտության դոկտորը: