Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակ Զեյնալյանի աշխատանքի հետ կապված որոշակի մտահոգություններ են հնչել.Լիլիթ Մակունց

Քաղաքականություն
Լիլիթ Մակունց

«Իմ Քայլը»  խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը  անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարական տալու որոշմանը։

Նա պնդում է, որ չգիտի հրաժարականի դրդապատճառն որն է և հերքեց այն լուրերը, որ երեկ «Իմ քայլ» խմբակցության նիստում քննարկվել է Արտակ Զեյնալյանի հրաժարականի հարցը:

Հարցին՝ թե ճի՞շտ է արդյոք, որ «Իմ քայլը» խմբակցությունը դժգոհ է եղել Արտակ Զեյնալյանի աշխատանքից, Լիլիթ Մակունցը նշեց.

«Արդարադատության նախարարության հետ կապված և պարոն Զեյնալյանի հետ կապված խմբակցությունում, այո՛, որոշակի մտահոգություններ և անհանգստություններ հնչել են : Կապված ինչպես առանձին աշխատանքների, այնպես էլ դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ:  «Իմ քայլի» նիստերի ժամանակ հնչել է մտահոգություն հատկապես լայնածավալ անվստահության ակցիայից հետո, որը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների կոմից»: