Բացել լրահոսը Փակել լրահոսը
Carukyan-Gagik
A A
Քաղաքականություն

«Եթե..., թող Ծառուկյանին գնդակահարեն». ԲՀԿ առաջնորդ (տեսանյութ)

«Ես միշտ էլ ասել եմ, հիմա էլ եմ ուզում ասել,  որ օրենքի առաջ բոլորը հավասար են, եւ որեւիցե անկարգություն պետք է պատժելի լինի»,-անդարադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ՝ սեւազգեստ խմբավորումների  մասին հայտարարությանը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նկատել է արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը սեւազգեստ մարդկանց. «Ես միայն սպիտակն եմ  տեսնում, սեւը չեմ  տեսնում»:

Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց՝ Մարտի մեկի գործով  ՀՔԾ-ում հարցաքննվել է, թե ոչ. «Համապատասխան փորձեք ճշտել քննչական մարմիններից, ես ոչ հաստատում եմ, ոչ էլ բացառում»:

Գագիկ Ծառուկյանը եւս մեկ անգամ հաստատեց իր  նախկինում արված այն հայտարարությունը, որ եթե ինքն ու իր խնամին/ Հովիկ Աբրահամյանը-խմբ/  կապ ունեն Մարտի մեկի հետ, ապա իրենց  հրապարակային թող գնդակահարեն:

«Մարտի մեկի օրը եթե իմ մասնակցությունը, եթե սննդով է եղել, նորից թող Ծառուկյանին գնդակահարեն: Ծառուկյանը մարտի մեկի հետ ոչ մի կապ չի ունեցել: Ծառուկյանը առաջին օրվանից ասել է, որ պետք է խումբ ստեղծվի, քննվեն, մեղավորները պետք է պատժվեն: Էսօր գործը քննվել է, պարզ է Նիկոլ Փաշինյանը հրամանը տվել է, ամեն ինչը մանրակրկիտ անում են, կբացահայտվի եւ բոլորդ կտեսնեք: Միայն Մարտի մեկի օրը երեկոյան կառավարությունից զանգ է եղել եւ հրավիրել են կառավարության շենք: Գնացել եմ այնտեղ, որ պետք է հարց քննարկվեր, դա տեւել է 25-30 րոպե, հետո տեսել եմ, որ խառնաշփոթ  վիճակ է՝ թողել գնացել եմ: Կառավարությունից ինձ տեղեկացրեցին, որ հանդիպում է լինելու, քննարկում է լինելու, ոչ մեկին չեմ տեսել, ոչ մեկի հետ քննարկում չի եղել, ես գնացել եմ տուն»,-ասաց պարոն Ծառուկյանը:

Կոտայքի  մարզում, հատկապես Աբովյան քաղաքում Գագիկ Ծառուկյանի ազդեցության  նվազեցման հետ կապված մասին լուրերին,  պարոն Ծառուկյանն այսպես է  արձագանքում . «Բայց ի՞նչ ազդեցություն, մենք բացի լավ գործից, ժողովրդին հիշելով, լավ գործեր կատարելով, մենք դրանցով ենք զբաղվում: Մարդիկ, որ իրական կյանքում արած գործ չունեն,  արողի վրա էլ ուզում են ցեխ շպրտել, մուտիլովկաներ, բաներ, արդեն հերքի է: հեղափոխություն է կատարվել, բան է փոխվել, մարդիկ ամեն ինչն էլ շատ լավ նկատում են, զգում են եւ ավելորդ մուտիլովկաների ժողովուրդը կարիք չի զգում: Ժողովուրդը ամեն ինչ զգում է իր առօրյայում, իր ապրելակերպում, իր գործունեության մեջ: Վահագն Գեւորգյանը շատ լավ գործ է կատարում, մեր աջակցության կարիքը չունի, եթե կարիք լիներ քարոզարշավին ես էլ կմասնակցեի, ինքը իր գործով ապացուցել է, այսօր ընտրողը աբովյանցին է»:

Գագիկ Ծառուկյանը Հարկային օրենսգրքի փոփոխությունների օրինագծին  դեմ է քվեարկելու. «Որովհետեւ այդտեղ շատ կան խնդիրներ, հիմնական խնդիրներ, կա լավ բանե եւ կա վատ բաներ: Լավ բաներին կողմ ենք քննարկելու, համահարթեցման հարցում մենք դեմ ենք լինելու, որովհետեւ սա լիարժեք անարդարացի է: Այսօր ժողովրդի հաշվին բյուջեի գումարը ավելացնելը դա ընդունելի չէ»: