Նրանք պետք է մայթերի տակով «մասկիրովկաներով» ման գան. Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿրթության և գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հերքեց մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններ։
«Խոսքը ապրիլյան պատերազմի մասնակիցների և հերթապահություն իրակնացրածներին վարձի քսան տոկոսի մասին է, իբր նախարարությունը չեղարկել է:
Ըստ ընթացակարգի՝ այս գործընթացը տեղի է ունեցել մարտ ամսին, երբ մենք բոլոր դիմումները հավաքագրել ենք և փոխանցումները կատարված է: Այսինքն՝ մենք եթե նույնիսկ շատ էլ ցանկանայինք, չէինք կարող չեղարկել: Ըստ հրապարուկումների՝ քաոսային վիճակ է բուհերում»,-ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդհատեց եւ ասաց, որ մարդիկ կան որ ցանկանում են երկրում քաոսային վիճակ ստեղծել և քանի որ չեն կարողանոմ, որոշում են, որ սոցիալական ցանցերում, մամուլում գրեն, որ քաոսային վիճակ է, ներաղաքական անկայությունուն, պայթունավտանգ իրավիճակ:
«Ինչպես կարող է ընդհանրապես նման բան լինել, այդ էլ այդ թեզն է՝ ապրիլյան պատերազմի վարձերը չեն տալիս, չեն հարգում, հողեր ծախեցին, տվեցին, այդ նույն մադիկ են, նույն շրջանակներ, սա արդեն իսկապես ազգային անվտանգության խնդիր է, պարոն Վանեցյան: Այսինքն հիբրիդային պատերազմ են վարում այդ մարդիկ կոնկրետ ՀՀ-ին դեմ, և այդ մարդկանց անուն- ազգանունները շատ կոնկրետ հայտնի են: Այսինքն հասկացանք, մեկ երկու երեք չորս, այսինքն այդ գող ավազակները պետք է իրենց լավ զգան այս երկրում, նրանք պետք է մայթերի տակով մասկիրովկայով քայլեն, դրանք ով են ընդհարապես, սա ազգային անվտանգության խնդիր է և լրջորեն զբաղվեք այս հարցով»,-հրահանգեց վարչապետը:
Շարունակելով խոսքը, Արայիկ Հարությունյանը նշեց, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների համար նույնիսկ երկրորդ փուլ են արել, և ովքեր չեն հասրցել մասնակցել, դիմեն և չբացառեց, որ ևս մեկ երկուսը, որոնք չեն հասցրել դիմել, բայց ընդառաջել են, որ նրանք ևս դիմեն և նշեց, որ ըստ էության նախարարությունը բողոք չի ստացել: