Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյո՞ք ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերում Մարտի 1-ի գործին վերաբերող տեղեկություններ կան

Քաղաքականություն
Vanecyan

  ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի հարցով քրեական գործ չի հարուցվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱաԾ ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Քրեական գործ չի հարուցվել, որովհետեւ դա յուրահատկություններ պարունակող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որեւէ կասկած որեւէմեկի մոտ չմնա, որ մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը կամ այդ փաստաթղթերի անհետացման հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի : Ուղղակի շատ մեծ ծավալի աշխատանք է տարվում, ԱԱԾ տեսչական եւ ներքին անվտանգության վարչության կողմից, բայց կարծում եմ առաջիկայում կավարտվի եւ կփոխանցվի քննչական մարմին, որը որ կորոշի գլխավոր դատախազը եւ քննչական մարմինը հետագայում պարզաբանումներ կտա»,-ասաց Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ պետը չպատասխանեց՝ արդյո՞ք անհետացած փաստաթղթերում Մարտի մեկի գործին վերաբերող տեղեկություններ եղել են, թե ոչ, սակայն հավաստիացրեց, որ ինքն ամբողջությամբ տիրապետում է այդ փաստաթղթերի բովանդակությանը:

Արթուր Վանեցյանն անդրադառնալով երեկ ՀՔԾ տարածած հաղորդագրությանը,   նշեց, որ ԱԱԾ-ն եւ  ՀՔԾ-ն   միմյանց հետ համագործակցելով իրականացնում են ամեն ինչ, որպեսզի «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտեն: