A
A
Քննչական կոմիտեն՝ Ամուլսարի հանքի մասին
Աջակցիր «Ա1+»-ինՔննչական կոմիտեն մայիսի 31-ին ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը:
Եզրակացությունը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում:
Համալիր փորձաքննության եզրակացությունն ամբողջությամբ ՀՀ Քննչական կոմիտեին կտրամադրվի պայմանագրով սահմանված ժամկետում:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին