Ոստիկանները հրաման են ստացել ապահովել «Լիդիանի» մուտքը Ամուլսար
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 22-ին լրանալու է մեկ տարին, ինչ Ջերմուկ համայնքի բնակիչները փակել են Ամուլսար տանող ճանապարհները:
Երեկ՝ հունիսի 4-ին, Ջերմուկի ոստիկանությունը այցելել է քաղաքացիների կողմից ստեղծված «պոստեր» ու ասել, որ հրաման ունեն կառավարությունից և իրենք պետք է ապահովեն «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների մուտքը դեպի շինարարության տարածք: Ոստիկանները քաղաքացիներին հայտնել են, որ շինարարության տարածքում վթար է եղել և աշխատակիցները պետք է վնասների հաշվարկում անեն:
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանի խոսքով՝ այս մեկ տարվա ընթացքում նման մանիպուլյատիվ քայլեր պարբերաբար եղել են:
Բնապահպանը հայտնեց, որ ջերմուկցիները թույլ չեն տվել աշխատակիցներին մուտք գործել տարածք, իսկ ոստիկանությունը իրականացրել է հսկողություն՝ հնարավոր բախումներից խուսափելու համար: