Եթե Մարուքյանի կրթությունն ու փորձը բավարար չեն իրեն հասկանալու համար՝ Թունյանը պարզաբանում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Աժ-ում մտքերի փոխանակության համար գրանցված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ այս անգամ պիտի շեղվի թեմայից։
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի այն արտահայտությանը, որ Թունյանը ժամանակին իրեն պատկանող կայքի միջոցով Կարեն Կարապետյանին է գովազդում, Բաբկեն Թունյանն ասաց, որ ինքը որևէ մեկին ո՛չ գովերգել է, ո՛չ փնովել, այլ լավին լավ է ասել, վատին վատ է ասել ու այդպես էլ շարունակելու է։
«Ինչ վերաբերում է նրան, որ պարոն Մարուքյանը, երբ ելույթի ժամանակ ցածր կամ բարձր ասում է՝ էս ի՞նչ է խոսում, էս ի՞նչ է ասում, հույս ունեմ, որ պարոն Մարուքյանի կրթությունն ու փորձը բավարարում են հասկանալ՝ ես ինչ եմ ասում, եթե չեն բավարարում՝ կարող եմ լրացուցիչ պարզաբանել»,-ասաց Բաբկեն Թունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։