Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այդ ոսկե ձվերը նեխելու են, ճուտ չեն հանելու.ԲՀԿ պատգամավոր (տեսանյութ)

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի  երեկվա զեկույցը   ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մոտ հարցեր է առաջացրել. « Երեկ մենք լսեցինք, կարծես թե թվերի համաձայն, ամեն ինչ նորմալ է և կանխատեսվում է, որ 2019 թվականին սպասվում է 6,1 տոկոս տնտեսական աճ, որը ճիշտն ասած բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս»։

Այսօր ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկման ժամանակ նա հարց բարձրացրեց. ինչպե՞ս պետք է զարգացում ակնկալել մեր տնտեսությունից, երբ որ տնտեսության իրական հատվածում ներդրումներ չկան։

Նրա այս հայտարարությունից հետո դահլիճում աղմուկ սկսվեց, սակայն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնայնի զգուշացումից հետո այն դադարեց։ 

Սերգեյ Բագրատյանը շարունակեց, եւ,  խոսելով գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորման մասին, ասաց, որ դրանք կանգնած են լուրջ պրոբլեմների առաջ։

Նրանք, ըստ  պատգամավորի,  չեն կարողանում  օգտվել բանկերի  կոնկրետ վարկային ռեսուրսներից, որովհետև մեծ մասը սև ցուցակում են։

«Կառավարությանը ցեկուցել են, որ 130 000 մարդ այլևս սև ցուցակներում չէ, արդյոք՝ այդպես է։ Ես կարծում եմ՝ այստեղ խաբեություն կա և ներկայացված չի ճիշտ թիվը։ Որովհետև, եթե մեր շրջապատում, մեր միջավայրում հարցնենք՝ չեք գտնի որևէ գյուղացի, որը սև ցուցակում չէ։ Եվ այս 130 000-ի տեղը մենք չենք գտնում։ Եվ պետք է առաջարկել ԿԲ նախագահին, որ այս հարցի պատասխանը տա։ Կարծես թե, խոշոր  կապիտալը,  ժողովրդի լեզվով ասած, թուխս է նստել՝ հույս ունենալով, որ ճուտ կհանի։ Այդ ոսկե ձվերը նեխելու են, ճուտ չեն հանելու, քանի որ այդ կապիտալը չի աշխատելու»,- ասաց  ԲՀԿ-ական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում