Օրացույց. 1-ը հունիսի. ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվեց Տիգրան Թորոսյանը. ով էր դեմ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1992-ի հունիսի 1-ին Արցախը հրաժարվեց մասնակցել Հռոմում մեկնարկող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված ԵԱՀԿ կոնֆերանսին։ Այս խորհրդաժողովում հետագա Մինսկի խմբի մոդելն էր պլանավորվելու, իսկ մասնակցությունից հրաժարման պատճառն այն էր, որ նրանք հրավիրվել էին պարզապես իբրեւ Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներ։
2000-ի հունիսի 1-ին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում բազմազավակ ընտանիքները՝ պահանջելով նպաստի վերականգնում, արտոնություններ, զեղչեր։
2006-ի այս օրն ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվեց միակ թեկնածու Տիգրան Թորոսյանը։
2010-ի մայիսի 31-ին ոստիկանությունն արգելում էր քաղաքացիներին մուտք գործել Ազատության հրապարակ։ Նման փորձ անողների նկատմամբ ուժ կիրառվեց։ Հնչակյան կուսակցության առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանը, ՀԱԿ 15 ակտիվիստ եւ երեք լրագրող բերման ենթարկվեցին Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք։