«Ահազանգ»-ի անդամները հին հագուստներ լցրեցին ԱԺ դարպասների դիմաց և հեռացան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ահազանգ» նախաձեռնության անդամները «Շատից՝ շատ, քչից՝ քիչ», «Ո՛չ համահարթեցմանը», «Ո՛չ բևեռացված հասարակոպթյանը» պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց։ Նրանք դեմ են հարկային օրենսգրքում նախատեսված հարկային համահարթեցման վերաբերյալ օրինագծի ընդունմանը։
Ցուցարարնեը հանդիպում են պահանջում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, որպեսզի քննարկեն ստեղծված իրավիճակը և ներկայացնեն իրենց պահանջը։ Նաև իրենց ֆեյսբուքյան էջերում նշում են Լիլիթ Մակունցին՝ պահանջելով իջել և հանդիպել իրենց։
«Մակո՛ւնց, իջի՛» վանկարկումներով ակցիան շարունակվում է։
Ակցիայի մասնակիցներից երկուսը մտան նամակների բաժնի պետի մոտ, որպեսզի վերջինս տեղեկացնի Մակունցին ցուցարարների հանդիպման պահանջի մասին։
Նա խոստացավ տեղեկացնել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին։
Ցուցարարներին հանդիպեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Հայկ Գևորգյանը, սակայն հանդիպումը ցանկալի արդյունք չտվեց, ցուցարարները դեռևս շարունակում են իրենց ակցիան՝ սպասելով Մակունցին։
Մակունցը հանդիպեց ակցիայի մասնակիցներին։ Վերջիններս իրենց առաջարկները փոխանցեցին պատգամավորին, որն էլ խոստացավ այն փոխանցել ԱԺ Տնտեսական հանձնաժողովին։
Վերջում ակցիայի մասնակիցները հին հագուստներ լցրեցին ԱԺ դարպասների դիմաց և հեռացան։