Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hyusi harav nkar
A A
Հասարակություն

Հյուսիս -Հարավի շինարարները Կառավարության դիմաց են (տեսանյութ)

Հյուսիս -Հարավ ճանապարհի շինարարները հանդիպել են  Կառավարության ներկայացուցչի հետ։

Հանդիպումից հետո  իրավաբան Արմեն Սաքապետոյանը նշեց, որ Կառավարությունը լսելով  շինարարական ընկերությունների բողոքները և առաջարկները վստահեցրել է, որ մեկուկես ամսվա ընթացքում ընկերություններին կներկայացվի խնդրի լուծման տարբերակներ՝ հաշվի առնելով  արված առաջարկներն ու դիրքորոշումները:

«Մեր առաջարկությունն այն է, որ եթե Կառավարությունն ունի խնդիրներ «Կորսան Կորվեանի» հետ, ապա մեզ այդ խնդիրներին չներգրավվի: Այսօր Կառավարությունը հայտարարում է՝ մի գուցե պարտավորություններ ունենք կամ  չունենք: Մեր առաջարկը հետևյալն է, եթե պարտավորություններ կան կամ  չկան, դա ձեր բանակցությունների արդյունքն է: Մենք առաջարկում ենք Կառավարությանը, որ նեցուկ լինի տեղական կազմակերպություններին, որպեսզի տեղական կազմակերպությունների պարտքերը վճարվեն բյուջետային կամ ծրագրային միջոցների հաշվին»:

 Արմեն Սաքապետոյանը նշեց, որ խնդրին առնչվում են  19 կազմակերպություններ և շուրջ  700 աշխատակիցներ, իսկ  պարտքը կազմում է 2մլրդ 250 մլն դրամ: Եվ ավելացրեց, որ եթե մեկ ու կես ամսվա ընթացքում Կառավարության կողմից խնդիրը չլուծվի բողոքի ակցիաները կշարունակվեն:

Հիշեցնենք, որ երեկ շինարարական ընկերությունների աշխատակիցները փակել էին Աշտարակ- Ուջան ճանապարհը  5-9 ամիս իրենց աշխատանքի դիմաց չվճարվելու պատճառով: