Օրացույց. 29-ը մայիսի.Ազգային ժողովում լեզվակռիվը նոր զարգացումներ է ստանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1998-ի մայիսի 29-ին Հայաստանում նշվում է սահմանապահ զորքերի 80-ամյակը։ Հանդիսության լեզուն ռուսերենն է։
«Տիգրան Մեծ» հրատարակչությանն ունեցած պարտքերի պատճառով դադարել է տպագրվել «Երեկոյան Երեւան» թերթը, որը տպարանին պարտք է մոտ 2,5 միլիոն դրամ։
2000 թվականի այս օրը 15 օր առաջ «Միասնություն» խմբակցությունից դուրս եկած երկրապահները ստեղծում են «Հայաստան» պատգամավորական խումբը եւ դժգոհում «Միասնություն» դաշինքից։ Նույն օրը նույն դահլիճում նոր զարգացումներ է ստանում Ազգային Ժողովի պատգամավորներ Հմայակ Հովհաննիսյանի եւ Վազգեն Խաչիկյանի լեզվակռիվը։ Հմայակ Հովհաննիսյանը երիտհանրապետականի հետ կռիվը թեժացնում է Խաչիկյանին համեմատելով Բուլգակովի «Շան սիրտը» վիպակի հռչակավոր Շարիկովի հետ։
Նույն օրը Երեւանի Սախարովի անվան հրապարակում բացվում է ակադեմիկոս Անդրեյ Սախարովի հուշարձանը։
2012-ի մայիսի 29-ին Երեւանի «Էլեկտրոն» գործարանում տեղի ունեցած պայթյունը խլում է երկու մարդու կյանք։
2012-ի այս օրը Սահմանադրական դատարանում քննարկվում է Հայ Ազգային Կոնգրեսի դիմումը Ազգային Ժողովի մայիսի 6-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին։ Հիմնավորումներից մեկն այն է, որ քարոզարշավին մասնակցել են Սերժ Սարգսյանը եւ այլ պաշտոնյաներ, ինչն արգելված է օրենքով։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիմադրում է։