Բացել լրահոսը Փակել լրահոսը
SamvelAlex (1)
A A
Հասարակություն

Առաջ մի ֆիրմա ա էղել, հիմա 7 ֆիրմայա, ազիզ ջան. Ալեքսանյանն իր գործունեության մասին (տեսանյութ)

Էսօր էդ օ՞րն ա բայց. ասաց նախկին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե վիճակագրական տվյալներով՝ հեղափոխությունից հետո նա ավելի քիչ հարկ է վճարել, քան նախորդ իշխանությունների օրոք։

Ալեքսանյանը մասնակցում է Սարդարապատում Առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին։

Գործարարը հերքեց, թե ավելի քիչ հարկ է վճարել և հորդորեց գնալ-ճշտել. «Առաջ մի ֆիրմա ա էղել, հիմա 7 ֆիրմայա։ 2018 թ. բաժանվել ա էդ ֆիրման, ազ ջա՛ն»։

Նա ասաց, թե չգիտի՝ որքան հարկ է վճարվել իր կազմակերպությունների կողմից, սակայն ընդգծեց, որ ըստ կարգի՝ հարկ է վճարվել։ «Հիմա բիզնեսմեն եմ։ Էսօր Աբարանի օրն ա, էրեխեք ջան։ Վսյօ, վերջացրեք, վսյո»,- ասաց Ալեքսանյանը։

Նա ասաց, որ շատ նորմալ հարաբերությունների մեջ է ներկայիս իշխանությունների հետ՝ այլևս հրաժարվելով հարցերի պատասխանել։

 

Տեսանյութը news.am-ի