«Չկա հայաստանցի և արցախցի»․ Աննա Հակոբյանը Ազատության հրապարակի ելույթների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետի տիկին Աննա Հակոբյանը այսօրվա ասուլիսում անդրադարձավ շաբաթ օրը Ազատության հրապարակում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին հնչեցրած բռնության կոչերին։ Նա դրա մեջ վտանգ չի տեսնում։
Ըստ նրա՝ վերջին 20 տարվա ընթացքում պարբերաբար ինչ-որ մի անհատի նկատմամբ վերաբերմունքի պատճառով փորձ է արվել ընդհանրացնել այդ վերաբերմունքը, այսպես ասած՝ սեպ խրելու գործընթացներ սկսել, բայց երբևէ դա հաջողություն չի ունեցել և չի էլ կարող ունենալ, որովհետև չկա հայաստանցի և արցախցի:
Ինչ վերաբերում է նրա որդու՝ զինծառայող Աշոտի՝ Երեւան տեղափոխվելու վերաբերյալ լուրերին, Աննա Հակոբյանը նշեց.
«Աշոտն իր մյուս զինվոր ընկերների հետ եկել է համապատասխան զորամասում վերապատրաստումների կամ դասընթացների. ժամանակավոր է և վերադառնալու է։ Աշոտի Երևան գալը ոչ մի նման բանի հետ կապ չունի, ինքն ինչպես ծառայում է Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ շարունակելու է ծառայությունը։ Ինքը ունեցել է օրենքով սահմանված կարգով արձակուրդ և մեկ օր եղել է տանը, այո»։