Օրացույց. 18-ը Մայիսի. Ակադեմիկոսի կոչում շնորհվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1992-ի մայիսի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Արցախի պաշտպանական բանակի ուժերն ազատագրեցին Լաչինը։ Այս կերպ ցամաքային կապ հաստատվեց Արցախի եւ մայր Հայաստանի միջեւ։
1999-ի մայիսի 18-ին, վերջապես, լույս ընծայվեց «Ոսկեփորիկ» մանկական հանրագիտարանի վերջին՝ 3-րդ հատորը։ Հատորը լույս ընծայված չհասցրեց տեսնել դրա խմբագիր Կոնստանտին Խուդավերդյանը։
2000-ի այս օրը ԱԺ-ում ստեղծվեց 12 երկրապահ պատգամավորից բաղկացած «Հայաստան» խումբը։
2007-մայիսի 18-ին «Մեկ գումարած մեկ» կարգախոսով երթ տեղի ունեցավ Ազատության հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ։ Երթի մասնակիցները համարում էին, որ մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված են։
2009-ի այս օրը Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի կոչում շնորհվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։