Լեւոն Արոնյանը մայիսի 17-ին կսկսի շախմատի թագի համար պայքարը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը աշխարհի թագի համար նոր պայքարը կսկսի մայիսի 16-ին, Մոսկվայում մեկնարկող FIDE Grand Prix-ի առաջին փուլի մրցաշարով:
Այն կանցկացվի օլիմպիական մրցակարգով: Մասնակից 16 շախմատիստները վիճակահանությամբ կբաժանվեն 8 զույգերի: Քառորդ եզրափակիչ մտնելու համար կողմերը նախ կանցկանցեն դասական շախմատի երկուական պարտիա: Ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: Մնացած երկու փուլերում, ինչպես նաեւ եզրափակիչում, կգործի նույն մրցակարգը:
Մայիսի 16-ին տեղի կունենա մրցաշարի բացման արարողությունը եւ վիճակահանությունը: 1/8 եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 17, 18 եւ 19-ին:
Հավելենք, որ FIDE Grand Prix-ի մյուս երեք մրցաշարերը տեղի կունենան Ռիգայում, Համբուրգում եւ Թել Ավիվում: Ընդհանուր հաշվարկով առաջին երկու տեղերը գրաված շախմատիստները կնվաճեն 2020թ շախմատի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր: