Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վայոց Ձորի փոխմարզպետին ուղղակի բնորոշում եմ տվել․ Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

«Միջադեպն ունեցել է երկու փուլ։ Եղել է բուն միջադեպը, որից հետո մենք միջամտել ենք»,. այս մասին այսօր՝ մայիսի 14-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով օրեր առաջ իր և Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

Պատգամավորի խոսքով՝ ինքն ուղղակի մասնակցել է միջադեպի հետևանքների վերացմանը և փորձել հարթել Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի և մեկ այլ քաղաքացու միջև տեղի ունեցած վիճաբանությունը։ Բագրատյանն ասում է, որ հաշտարարի դերում է եղել և տեսնելով Տոնոյանի քայլերը, դրանք ուղղակի բնորոշել է «բերիայական»։

Խոսելով օտարերկրյա ներդրումների մասին՝ տնտեսագետ պատգամավորը կարևորեց Հայաստանում ներդրումային գրավչություն ապահովելու ուղղությամբ կատարվող քայլերը, ինչպես նաև կառավարության կողմից տրվող երաշխիքները․ «Մենք պետք է որոշակի համարձակություն հաղորդենք մեր գործողություններին։ Եվ պիտի ոլորտային լինեն մեր ներդրումները»,-ընդգծեց նա՝ որպես օրինակ նշելով գյուղատնտեսության ոլորտում հայկական կողմի գրանցած հաջողությունների ներկայացումը միջազգային հանրությանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում․