A
A
Ով է տվել Մարտի 1-ի հրամանը՝ ըստ Սարգիս Քլոյանի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌոբերտ Քոչարյանը եթե ազատության մեջ կլինի, ուրեմն աշխարհում արդարություն չկա, - լրագրողների հետ զրույցում ասաց Մարտի 1-ի զոհերից Դոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։
Իսկ երեկ դատարանի բակում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջեւ տեղի ունեցած նա համարեց խուժանություն։ Աջակիցներից մեկը ջրով շշով հարվածել է Գասպարիի աչքին։
Սարգիս Քլոյանը վստահ է, որ Քոչարյանին պաշտպանող քաղաքացիներին գումար է բաժանվել։
Դատարանից ակնկալիքների մասին կարծիք Սարգիս Քլոյանը կհայտնի բուն դատական նիստերի ժամանակ։ «Երբ արդեն կլինեմ ապակիներից այն կողմ որպես տուժողի իրավահաջորդ»- ասաց Սարգիս Քլոյանը։
Իսկ ո՞վ է մարտի 1-ին տվել կրակելու հրաման, հարցի պատասխանը՝ տեսանյութում։