Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_0240
A A
Հասարակություն

«Արժանապատիվ աշխատանք»-ի ծրագիրը ստորագրվեց (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի ստորագրման արարողությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանց Քոլլերը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը ստորագրեցին ծրագիրը, որով սահմանվում է ԱՄԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության գերակայությունները, հիմնական արդյունքները և իրականացման ռազմավարությունները 2019-2023 թթ. համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ ծրագիրը նախանշելու է համագործակցության շրջանակներում գերակա ուղղությունները և ակնկալվող արդյունքները.  «ՀՀ կառավարությունը ևս մեկ անգամ հաստատում է իր հավատարմությունն ԱՄԿ կոնվենցիաներին և միջազգային չափանիշներին»,-շեշտեց նախարարը։

Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանց Քոլլերն իր համար պատիվ համարեց Հայաստանում լինելը, ինչպես նաև նշեց, որ ծրագիրը ստորագրվում է աշխատանքի միջազային կազմակերպության 100-ամյակին։

 «Ես ուզում եմ նշել հատկապես երեք առաջնահերթությունները, որոնք արտացոլված են ծրագրում։ Դրանք են՝ աշխատանքային իրավունքները, զբաղվածությունը և սոցիալական երկխոսությունը»,- ընդգծեց գրասենյակի տնօրենը։

Մանրամասները տեսանյութում.