Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել անվանի դաշնակահար Իվո Պոգորելիչի համերգին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել հանրահայտ դաշնակահար Իվո Պոգորելիչի համերգին:

Անվանի դաշնակահարն առաջին անգամ էր հանդես գալիս Երեւանում: Համերգը տեղի է ունեցել «Երեւանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: