Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը վաղը փակ կլինի
Աջակցիր «Ա1+»-ինԹումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը
ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մայիսի
14-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով նույն
օրը՝ ժամը 12:00-18:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի
խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել
Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփան
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման
(Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի
շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների
ներողամտությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն