Քննարկում՝պրոբացիայի ոլորտում էլեկտրոնային հսկողության սարքավորումների ներդրման վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինՏիգրան Խաչիկյանն աշխատանքային քննարկում է ունեցել պրոբացիայի ոլորտում էլեկտրոնային հսկողության սարքավորումների ներդրման վերաբերյալ
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է շվեյցարական «Գեոսատիս» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Ղուլյանին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայության տեխնիկական վերազինման շրջանակում էլեկտրոնային վերահսկման սարքերի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր:
Փոխնախարար Խաչիկյանը «Գեոսատիս»-ի ներկայացուցիչ Տիգրան Ղուլյանի հետ անդրադարձել է սարքավորումների գնային առաջարկներին, դրանց սպասարկման համար անհրաժեշտ լրացուցիչ բաղադրիչներին, ինչպես նաև առաջարկվող տարբերակներից լավագույնի ներդրման հնարավորություններին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ ճշգրտումներ կատարել տեխնիկական ապահովման որոշ սարքավորումների գնային առաջարկներում, ինչպես նաև հստակեցնել բջջային կապի օպերատորի կողմից տրամադրվող ծառայության պայմանները:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն