Այս ապրիլին նախորդ ապրիլի համեմատ ուղևորահոսքն աճել է 2 տոկոսով
Աջակցիր «Ա1+»-ինԸնթացիկ տարվա ապրիլ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 217030 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 2տոկոսով:
2019թ. ապրիլին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 2տոկոսով: Եթե 2018թ. ապրիլին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 200707 ուղևոր, ապա 2019թ ապրիլի ցուցանիշը կազմում է 205 419 ուղևոր:
2019 թվականի ապրիլ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 611 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 12 070 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 4տոկոս:
|
|
Ուղևորների թիվը 2018թ. ապրիլին |
Ուղևորների թիվը 2019թ. ապրիլին |
Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ |
|
«Զվարթնոց» |
200,707 |
205,419 |
2% |
|
«Շիրակ» |
12,070 |
11,611 |
-4% |
|
Ընդամենը |
212,777 |
217,030 |
2% |
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 795 605մարդ, որը 7.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 2.6 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
«Արմենիա»ՄիջազգայինՕդանավակայաններ» ՓԲԸ