Կառավարության այսօրվա նիստում կադաստրային հեղափոխական հարցեր են ներկայացվելու
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի կառավարության՝ մայիսի 10-ի նիստի օրակարգում Կադաստրի կոմիտեին առնչվող և ամբողջ երկրում մեծ շրջադարձի հավակնություններ ունեցող երկու կարևոր հարց է ընդգրկված։ Մեկով կստեղծվի համակարգ, որով համաժամանակյա թարմացման հնարավորությամբ մեկ հարթակում կապահվեն երկրի կենսագործունեության բոլոր բնագավառների տարածական տվյալները, մյուսի ընդունմամբ Հանրապետությունում վերջապես միասնական չափորոշիչների և համաժամանակյա վարման կբերվեն հասցեները։ Առաջարկվող մեխանիզմների կիրառումն անհամեմատ կթեթևացնի բնակիչների, տնտեսվարողների շատ հոգսեր, իսկ պետական մակարդակում կխթանի տնտեսության զարգացումը։
Հայաստանում ինտեգրված կադաստրի համակարգ ունենալը կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի մտահղացումն էր շատ վաղուց և մինչև պաշտոնավարումը։ Առաջինը՝ որպես «պիլոտային կադաստր»,մեկտեղվելու են հուշարձանների կադաստրային տվյալները։ Վերջին 9 ամիսների ընթացքում հին ո ւնոր մասնագետների թիմի հետ գաղափարը մշակվեց, հղկվեց, քննարկվեց այլ գերատեսչությունների, պետական ու մասնավոր մարմինների, անշարժ գույքի շուկայի դերակատարների հետ։ Նույն ճանապարհն անցավ նաև հասցեների միասնական ռեգիստր ունենալու գաղափարը։
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն