«Գնում ենք քաղաքապետարան, փափուկ բարձ են դնում, հետ են ուղարկում» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ռոսիա» տոնավաճառի դիմացի հատվածում ոստիկանությունը և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցը արգելել են վաճառողներին փողոցային առևտուր իրականացնել։ Ստեղծված իրավիճակի պատճառով աշխատակիցներից Ալվարդ Դավթյանի ինքնազգացողությունը վատացել է։
«Ոստիկանությունից եկան ասացին, որ հրաման ենք ստացել առևտուրն արգելելու։ Ես ասացի, որ ինսուլտ տարած մարդ եմ, պետք է կարողանամ գոյատևել։ Կարգ չեմ խանգարում, գողություն չեմ անում, իմ քրտինքով ուզում եմ գոյատևել, բայց չեն թողնում»,-նշեց Ալվարդ Դավթյանը։
Հայկանուշ Հակոբջանյանը, որը տարիներ շարունակ այգու հարևանությամբ հուշանվերներ է վաճառում, նշում է, որ ամիսներ առաջ դիմել է քաղաքապետարան, որից հետո թույլատրել են դեկտեմբեր ամսին աշխատել, բայց հիմա արգելում են՝ վստահեցնելով, որ առաջիկայում պլանավորվում է աշխատողների համար տաղավարներ կառուցել։ Տիկին Հայկանուշը, սակայն, նշում է, որ իրենք այդքան սպասել չեն կարող։
«Եթե հինգ ամիս չաշխատենք՝ կարո՞ղ ենք ապրել։ Եկել չափ ու ձև են անում, բայց մենք չենք հավատում։ Մենք ասել ենք՝ թողեք առևտուր անենք, մենք պատրաստ ենք պետական հարկը մուծենք, բայց գնում ենք քաղաքապետարան՝ փափուկ բարձ են դնում -ուղարկում են, ինքա՞ն կարող ենք դիմանալ»,- բողոքում է առևտրականը։ ։
Կենտրոն վարչական շրջանի առևտրի սպասարկաման գովազդի բաժնի գլխավոր մասնագետ Ալեքսան Արևշատյանի խոսքով՝ այսօր իրենք աշխատողների հետ բացատրական աշխատանքներ են իրակականացրել, որպեսզի նրանք իրավիճակը ճիշտ հասկանան։ Հարցին՝ թե քաղաքապետարանից խոստացել են, որ տաղավարներ կկառուցվեն, աշխատակիցը պատասխանեց. «Կխնդրեի այդ հարցով դիմել քաղաքապետարան, ես հստակ ժամկետներ չեմ կարող ասել»