Մաքրված տարածքներ չնկատեցի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
Ազգային ժողովում պատգամավորները հայտարարություններով են հանդես գալիս: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ահազանգում է Սևանա լճի տարածքի աղտոտվածության մասին: Պատգամավորը կարծում է, որ Հայաստանում միակ քաղցրահամ ջրի մեծ պաշարն ունի հեղափոխական վերաբերմունքի կարիք ունի:
Թագուհի Թովմասյանը նաև հիշեցրեց, որ Բնապահպանական հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ այդ հարցով դիմել է Բնապահպանության նախարարին, որը հավաստիացրել է, որ որոշ հատվածներում արդեն սկսվել են այդ հարցի լուծումը տալ, իսկ որոշ հատվածներում էլ բնակիչների ներգրավածությամբ հարցը պիտի լուծվի: Պատգամվորը օրեր առաջ է եղել Սևանա լճում և չի նկատել, որ մաքրված տարածքներ լինեն:
«Անցած շաբաթ շրջել եմ Սևանա լճի ափամերձ տարածքներով, սակայն չհանդիպեցի մաքրման աշխատանքների և ոչ էլ նկատելի էին մաքրված տարաքներ: Քանի որ նախորդ տարի ընդհանրապես որևէ աշխատանք չի կատարվել, այս տարի հսկայական ծավալով աշխատանք պետք է կատարվի: Դժվարանում եմ պատասխանել, թե 117 մլն դրամը ինչպես է բավարարելու այդ հսկայածավալ աշխատանքներին»,- նկատեց պատգամավորը: