Չախալյանը նամակ է ուղարկել Վանեցյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳիրքը, մեղմ ասած, կազմված է անգրագետ ձևով. Ասում է բժիշկ Նարինե Ներսիսյանը «Իմ մարմինն անձնական է» գրքին ծանոթանալուց հետո։
Ըստ նրա՝ գիրքը բռնությունները կանխարգելելու փոխարեն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, ճանապարհ բացել պեդոֆիլիայի, անչափահասների շրջանում բռնությունների տարածման համար։
Գուցե գիրքը, ըստ Նարինե Ներսիսյանի, տպագրվել է բարի նպատակների համար, սակայն նույնիսկ վերնագիրն արդեն իսկ սխալ է ընտրված։
«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանի տվյալներով՝ գրքի տպագրվել է «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի միջոցով։ Նա գրքի տարածումը համարում է դիվերսիա հայկական արժեհամակարգի դեմ։
«Կամք» նախաձեռնության հիմնադիր, հասարակական գործիչ Վահագն Չախալյանն ընթերցեց մի նամակ, որը հասցեագրված էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին։
Նամակում մասնավորապես նշված էր, որ «Կանանց ռեսուրսների կենտրոն» ՀԿ-ն ազգակործան գաղափարներ տարածելու գործունեություն է ծավալում։
Նամակն ամբողջությամբ
ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Ա. Վանեցյանին
ՀՀ Պաշտպանության նախարար Դ. Տոնոյանին
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ն. Զոհրաբյանին
ՀՀ փաստաբանների Պալատի նախագահ Ա. Զոհրաբյանին
Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» Հասարակական նախաձեռնությունն արդեն ամիսներ շարունակ ջանք չի խնայում հասարակությանը զգուշացնելու Հայաստանում այլասերության քարոզի վտանգի մասին:
Ժամանակի հետ ինքներս էլ ապշել ենք, տեսնելով Հայ Առաքելական Եկեղեցու, Հայկական ավանդական ընտանեկան արժեքների և հայ երեխայի դեմ գործող կազմակերպությունների քանակն, ակտիվությունը և ունեցած հսկայածավալ ֆինանսական միջոցները:
Զարմացանք նաև, որ արդեն ավելի քան մեկ տասնամյակ է այդ բոլոր կազմակերպություններն ու անհատները ֆինանսավորվում են գլխավորապես մեկ աղբյուրից՝ «Բաց Հասարակություն Հիմնադրամ»-ից:
Մեզ էլ ավելի ապշեցրեց և մտահոգեց այն հանգամանքը, որ այլասերության քարոզով զբաղվող այս կազմակերպությունների ցանցը ղեկավարող որոշ անհատներ գտնվում են պետական օղակներում:
«Բաց Հասարակության Հիմնադրամ»-ի ամենաակտիվ գործընկերներից է տիկին Լառա Ահարոնյանը, ով միաժամանակ նաև «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավարն է և Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության Հոգաբարձուների Խորհրդի անդամը: Տիկին Լառան և նրա կողմից ղեկավարվող ՀԿ-ն անցած տասնամյակին վերոնշյալ աղբյուրից մի քանի հարյուր հազար դոլար են ստացել՝ Հայաստանի Հանրապետության դպրոցներում, մարզերում միասեռականություն, հղիության արհեստական ընդհատում, Արցախի ճակատում պարտվողականություն, Սփյուռքահայ/Հայաստանցի աղճատում, պառակտում և նման այլ ազգակործան գաղափարներ տարածելու համար:
Արդ, սույնով Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» Հասարակական նախաձեռնության անունից դիմում ենք մեր պետությանն ու պետականությանը, նրա սահմանադրությանը, պետական օրենքին ու հասարակությանը պաշտպանելուն կոչված կառույցներին, որպեսզի անհապաղ զբաղվեն «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի և նրան հովանավորող «Բաց Հասարակություն Հիմնադրամ»-ի Հայաստանյան անօրինական և հակասահմանադրական գործունեության բացահայտմամբ:
Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» Հասարակական Նախաձեռնություն