Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյում (տեսանյութ)

Վարչապետը այսօր Հանրային ռադիոյում էր, գնացել էր շնորհավորելու ռադիոյի օրը:Վարչապետին հյուրընկալվել է «Ռադիոլուր»-ի տաղավարում: Նիկոլ Փաշինյանը հիշեց , որ մեկ տարի առաջ նույն սենյակում էր գտնվում, ինչ հիմա: Այն ժամանակ՝ հեղափոխության օրերին ներխուժել է ուղիղ եթերի համար, բայց չստացվեց, իսկ այսօր եկել է այստեղ, որ ավարտին հասցնի կիսատ թողած գործը: Մեկ տարի առաջ Հանրային ռադիոյի դուռը վնասելուց հետո մինչև այսօր դուռը չէր վերանորոգվել: Վարչապետը մտնելով Հանրային ռադիոյի շենք՝ փորձեց այդ գործը անել: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօրվա այցը Հանրային ռադիո սիմվոլիկ նշանակություն ունի, այն է՝ «վերադարձ Հանրային ռադիո» և դռան նորոգումը: Խոսելով վաղը կայանալիք մամուլի ասուլիսի մասին վարչապետը ասեց, որ չի ցանկանում շատ բան ասել, որովհետև շատ երկար կտևի, բայց ասուլիսին բավականին տվյալներ է պատրաստվում հրապարակել տարբեր ոլորտներում աշխատավարձերի բարձրացման, տնտեսական հեղափոխության հետ կապված: Իսկ ասուլիսի ընթացքը կախված կլինի լրագրողների հարցերից: