Այսօր կկայանա չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կկայանա չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղը:
Սուարեսը իրեն առնետի նման էր պահում. Ջոն Օլդրիջ
Անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջոն Օլդրիջը ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի
«Բարսելոնայի» հետ պատասխան խաղից առաջ քննադատել է իսպանական ակումբի հարձակվող Լուիս Սուարեսին:
«Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Սուարեսն իրեն առնետի նման պահեց: Նա պարզապես դուրս եկավ
թույլատրելիի սահմաններից: Խոսքը այն բանի մասին չէ, որ նա տոնեց «Լիվերպուլի» դարպասը խփած գոլը: Այն, որ
դու ժամանակին խաղացել ես այդ թիմում, չի նշանակում, որ պետք է հրաժարվես գոլը նշելուց: Սակայն, Սուարեսն իրեն
շատ վատ էր պահում, երբ իրեն մոտենում էին «Լիվերպուլի» խաղացողները: Նա ամեն անգամ վայր էր ընկնում եւ
պատիժ պահանջում մրցավարից: Դա ստոր արարք էր Սուարեսի կողմից», - ասել է հայտնի վետերանը:
«Լիվերպուլ» - «Բարսելոնա» խաղը կկայան այսօր, ժամը 23:00-ին: