Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 7,05,
A A
Սպորտ

Դավիթ Սաֆարյանը եւ Միհրան Հարությունյանը կմասնակցեն ուշագրավ մրցաշարի (տեսանյութ)

Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի «Օլիմպ» մարզադահլիճում մայիսի 17-ին կանցկացվի ըմբշամարտի ուշագրավ մրցաշար: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Մրցաշարին կմասնակցեն 2013թ աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, Ռիո-2016 օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Ստեփան Մարյանյանը եւ այլք:

Դավիթ Սաֆարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, թե ինչ ձեւաչափով է անցկացվելու մրցաշարը. «Այն թիմային ձեւաչափով է։ Նախատեսվում է ներառել 4 զույգ ազատ ոճում, 9 զույգ` հունահռոմեական ոճում եւ 5 զույգ` գրեփլինգում: Առաջին հերթին կմասնակցեն հայտնի ըմբիշներ, որոնք որեւէ կապ ունեն Կրասնոդարի ըմբշամարտի դպրոցի հետ: Հրավիրվել են նաեւ հայտնի արտասահմանցի ըմբիշներ, որպեսզի հանդիսատեսին հետաքրքիր լինի դիտել գոտեմարտերը»: