«Արսենալը» ոչ-ոքի խաղաց եւ դուրս մնաց չեմպիոնների լիգայի գոտուց
Աջակցիր «Ա1+»-ինԼոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, Անգլիայի պրեմիեր լիգայի 37-րդ տուրում իր հարկի տակ ոչ-ոքի խաղաց 17-րդ տեղում գտնվող «Բրայթոնի» հետ:
Լոնդոնցիները վստահ սկսեցին հանդիպումն եւ արդեն 9-րդ րոպեին 11մ հարվածի իրավունք ստացան, որն անվրեպ իրացրեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Երկրորդ խաղակեսի 61-րդ րոպեին արդեն նման իրավունք ստացնա հյուրերը, եւ Գլեն Մյուրերը 11մ նշանակետից հավասարեցրեց հաշիվը: Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 1:1:
Այդպիսով, «Արսենալը» վաստակեց 67 միավոր եւ դուրս մնաց չեմպիոնների լիգայի գոտուց, քանի որ 4-րդ տեղում ընթացող «Տոտենհեմը» չնայած երեք միավորի առավելություն ունի, սակայն գնդակներով շատ է գերազանցում արսենալցիներին:
Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց մեկնարկային կազմում, սակայն 77-րդ րոպեին փոխարինվեց: Բուքմեյքերները նրա խաղը գնահատել են 7,20 բալով, որըը բարձր է թիմի միջին գնահատականից՝ 6,90: