A
A
«Փյունիկը»՝ Հայաստանի ֆուտբոլի առաջնության միանձնյա առաջատար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 31-րդ տուրի հերթական խաղում Երեւանի «Փյունիկը» Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալեց Գյումրիի «Շիրակին»:
Փյունիկցիները յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ խփեցին եւ վստահ հաղթանակ տարան՝ 2:0: Տանտերերի կազմում աչքի ընկան Մաքսիմ Ժեստոկովն ու Արթուր Միրանյանը:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 52 միավոր եւ սկսեց միանձյա գլխավորել աղյուսակը: Նրան հաջորդում են «Բանանցն» ու «Արարատ-Արմենիան», որոնք ունեն 49-ական միավոր:
«Շիրակը» երկրորդ պարտությունը կրեց այս տարում, ընդ որում կրկին «Փյունիկից»: Շիրակցիները 35 միավորով առայժմ զբաղեցնում են 6-րդ տեղը:
Տուրի վերջին խաղը կկայանա վաղը, մայիսի 6-ին: «Արարատը» սեփական դաշտում կընդունի «Արցախ ՖԱ»-ին: