Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo susanna stepanyan
A A
Սպորտ

Սուսաննա Ստեփանյանը հաղթել է ձյուդոյի Եվրոպայի գավաթում

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում անցկացվող ձյուդոյի կադետների Եվրոպայի գավաթի խաղարկության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Ստեփանյանը ոսկե մեդալ նվաճեց:

40 կգ քաշային կարգի մրցումների քառորդ եզրափակչում նա ընդամենը 1 րոպե 7վայրկյանում մաքուր հաղթանակ տոնեց վրացուհի Եկատերինա Ռազմաձեի նկատմամբ: Կիսաեզրակիչում Սուսաննա Ստեփանյանը իպոնով պարտության մատնեց Եվրոպայի գավաթի նախորդ խաղարկության հաղթող Մուբերա Գյունեշին (Թուրքիա): Եզրափակիչ մարտում գյումրեցի մարզուհին վազարիով հաղթեց Տեպլիցե-2019-ի գավաթի խաղարկության չեմպիոն, հունգարուհի Լուկա Մամիրային:

Սա Սուսաննա Ստեփանյանի երկրորդ մասնակցությունն է միջազգային մրցաշարում, եւ կրկին նա հաղթանակով է վերադառնում Հայաստան:

Մրցաշարաին առաջին օրը հանդես եկան նաեւ 55կգ քաշային Ռուբեն Հակոբյանը, 60 կգ քաշային Ստյոպա Դարբինյանը, 66 կգ քաշայիններ Վահե Աղանյանը եւ Արտակ Թորոսյանը: Ավաղ, մեր պատանի ձյուդոյիստները անհաջող հանդես եկան եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից:

Այսօր տատամի է մտել միայն 73 կգ քաշային Արմեն Հովակիմյանը: Մեր մարզիկը մեկնարկում երկու հաղթանակ տարավ եւ մտավ 1/8 եզրափակիչ, սակայն այստեղ նա պարտվեց ուկրաինացի Վադիմ Լեոնտիեւին: Արմեն Հովակիմյանը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար: