Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan futbol
A A
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում եռիշխանություն է հաստատվել

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 31-րդ տուրի առաջին երկու հանդիպումները:

Նախ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում «Գանձասար-Կապանը» հյուրընկալեց մրցաշարի առաջատարներից մեկին՝ «Արարատ-Արմենիային»: Խաղասկզբում խփած երկու արագ գոլերի հաշվին կապանցի ֆուտբոլիստներն հաղթեցին ուժեղ մրցակցին՝ 2:1: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Դավիթ Մինասյանն ու Գեղամ Հարությունյանը, իսկ հյուրերից միակ պատասխան գնդակը խփեց Ուկուչուկվուն:

Օրվա երկրորդ խաղում առաջնության առաջատարներին հետապնդող Երեւանի «Բանանցը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով վստահ հաղթեց Վանաձորի «Լոռի ՖԱ»-ին: Խաղի 23-րդ րոպեին Արամ Բարեղամյանը առաջ մղեց հյուրերին: 77-ին Կարեն Մելքոնյանը կրկնապատկեց հաշիվը, սակայն երեք րոպե անց Նվանի Իկեչուկվուն կրճատեց տարբերությունը: Խաղի վերջակետը դրեց «Բանանցի» լեգիոնական Ալեքսանդր Գլիշիչը, որը աչքի ընկավ 90+4-րդ րոպեին:

Այդպիսով, այսօրվա խաղերից հետո Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում եռիշխանություն հաստատվեց: Այժմ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան» եւ «Բանանցն» ունեն 49-ական միավոր: Նրանցից երեք միավորով հետ է մնում «Ալաշկերտը»:

Տուրի հաջորդ խաղը կկայանա մայիսի 5-ին: Այդ օրը առաջնության առաջատարներից Երեւանի «Փյունիկը» Էջմիածնում կընդունի Գյումրիի «Շիրակին»: