A
A
Այսօր կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի առաջնության 31-րդ տուրը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 31-րդ տուրը:
Առաջին խաղում «Գանձասար-Կապանը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կհանդիպի «Արարատ-Արմենիայի» հետ: Կապնյան ակումբը այլեւս հնարավորություն չունի մրցանակային տեղ զբաղեցնելու, իսկ ահա նոր արարատցիները 49 միավորով «Փյունիկի» հետ միասին բաժանում են 1-ին հորիզոնականը:
Օրվա երկրորդ խաղում «Լոռի ՖԱ»-ն իր հարկի տակ կընդունի «Բանանցին»: Վանաձորյան ակումբը 39 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ ահա երեւանյան ակումբը 46-ով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, սակայն մեկ խաղ քիչ է անցկացրել առաջատարներից: