Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԿՈՇ քկհ
A A
Պաշտոնական

Արգելված իրերի հայտնաբերում քրեակատարողական հիմնարկներում

Մայիսի 3-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական
հիմնարկի աշխատակիցներն իրականացրին նախատեսված խուզարկություն, որի
արդյունքում հայտնաբերեցին 10 հատ կտրող-ծակող իր, 7 բջջային հեռախոս, 1
բաժանորդային քարտ, 3 ականջակալ, բջջային հեռախոսի USB 7 լար, 209 հատ
խաղաթուղթ, 8 հատ ինքնաշեն զառ և ինքնաշեն քարերով նարդի։
 
Մայիսի 2-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացված
չնախատեսված խուզարկությունների արդյունքում դատապարտյալների մոտից անձնական
զննությամբ հայտնաբերվեցին 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, 2
լիցքավորիչ և 1 ականջակալ։
 
Ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին և մայիսի 2-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական
հիմնարկում տարբեր ժամերի իրականացվել են չնախատեսված խուզարկություններ, որոնց
արդյունքում հիմնարկի խցերի թաքստոցներից հայտնաբերվել են 5 հատ կտրող-ծակող իր,
բջջային հեռախոսի 1 մարտկոց և 7 բջջային հեռախոս։
 
Հայտանաբերվածներն առգրավվել են, փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
 
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին