Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Հայաստան ենք այցելել՝ հետևելով նախագահ Արմեն Սարգսյանի կոչին» (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտի (Fraunhofer IPK) պատվիրակությանը՝ ինստիտուտի նախագահության անդամ, Եվրոպական քաղաքականության և բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Յենս Գյունթեր Նոյգեբաուերի գլխավորությամբ: Հայաստան այցելության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած տարվա նոյեմբերին, երբ Հայաստանի նախագահը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում այցելել էր «Ֆրաունհոֆեր» ինստիտուտ և, ի թիվս այլ հարցերի, քննարկել նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նշելով, որ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է «Ֆրաունհոֆեր»-ում՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ինստիտուտի ողջ հայեցակարգը շատ հետաքրքիր ու առաջադեմ է: Այն կարող է հաջողությամբ կիրառվել Հայաստանում և հետաքրքիր համագործակցություն ստացվել»: