A
A
Ուսանողին դրդո՞ւմ են դասի չգնալու (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Նրանք առաջարկում են եկամտահարկից փոխհատուցել ինչպես հիմնական աշխատող, այնպես էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները։ «Մենք նախատեսում ենք ուսանողների վճարած հարկը ուղղել նրա ուսման վարձին», - ընդգծում է նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը։ Նախագծով պետությունը կվճարի այն ուսանողների վարձերը, որոնց ՄՈԳ-ը բարձր է։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ օրենսդրական նախաձեռնությունը ռիսկեր է պարունակում։ Այսօր ուսանողները շատ են բացակայում, պատճառաբանելով՝ թողեք աշխատենք, բերենք մեր վարձերը տանք, դուք էլ ձեր աշխատավարձը ստացեք։