Բացել լրահոսը Փակել լրահոսը
korupcia, nkar, arpine
A A
Քաղաքականություն

Ի՞նչ կանի վրացի երիտասարդը, եթե նրան կաշառք առաջարկեն (տեսանյութ)

Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ պայքարում և ի՞նչ միջոցներով: Հարցերի քննարկման նպատակով Բազմակուսակցական ժողովրդավարության համար Արևելյան Եվրոպայի կենտրոնը,  Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի հետ համատեղ, այսօր կայացավ հակակոռուպցիոն քաղաքականության կլոր սեղանի  քննարկումը:

Վրաստանի արդարադատության գերագույն խորհրդի անդամ Աննա Դոլիձեն վստահեցնում է, որ  կոռուպցիայի դեմ  պայքարում Վրաստանում լավ են աշխատել և արդյունքը օրինակով է բերում:

«Վրաստանում երիտասարդ  սերունդ ենք ձևավորել, որոնք երբեք կաշառք չեն տվել: Մարդիկ՝ ում, եթե ասես՝ կաշառք տուր, չի իմանա, թե ինչ է պետք անել, երբեք չեն արել, երբեք չեն լսել, որ նրանց ինչ-որ մեկն ասի՝ կաշառք տուր: Եթե գնում են  անձնագիր ստանալու ու նրանց ինչ-որ մեկը հուշում է կաշառք տալ, նրանք պարզապես  կցնցվեն, նրանց աչքերը կլայնանա և չեն իմանա, թե ինչ պետք է անել: Խոսքը 20-25, առավելագույնը 30 տարեկան մարդկանց մասին է, ինչը վստահաբար կարող եմ ասել, որ  ձեռքբերում է»:

Քննարկման մասնակից Լոնդոնի «King’s College»-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուպատաձեն էլ ընդգծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է, որպեսզի երկրի իշխանությունը կապերը խզի նախորդից:

«Արմատական կերպով  խզում ենք հարաբերությունները  անցյալի հետ, շատ ավելի քիչ քաղաքականորեն  բևեռացված  կառույցներ ենք ձևավորում և փորձում ենք ձերբազատվել նրանցից, ովքեր անընդհատ փորձում են խաթարել բարեփոխումների հաջողությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում: