Բացել լրահոսը Փակել լրահոսը
Region Capture
A A
Հասարակություն

Իրավունքի հետքերով #7 Մասնագիտական գրականությունը տեսողական խնդիրներ ունեցողներին հասանելի չէ (տեսանյութ)

Կրթություն ստանալու ճանապարհին հաշմանդամություն ունեցող անձինք գրեթե ամեն օր բախվում են խոչընդոտների»,- ասում է «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Սերյոժա Օհանջանյանն՝ առանձնացնելով մի քանիսը․ ֆիզիկական միջավայրի և մասնագիտական գրականության անմատչելիություն, խտրականության դրևսորում ուսուցիչների և դասախոսների կողմից։ Փողոցներում բացակայում են հատուկ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված դեղին գծանշումները, որոնց միջոցով նրանք կարողանան առանց օգնության հասկանալ՝ որտեղ է վերջանում մայթեզրը և սկսվում փողոցը, նաև բոլոր լուսացույցները պետք է լինեն ձայնային ազդանշանով, վերելակներում՝ Բրայլյան այբուբենով ստեղնաշար, կամ ձայնային ծանուցում, ավտոբուսները պետք է հարմարեցված լինեն։

Կազմակերպությունը նոր տրանսպորտային համակարգի մատչելիության հետ կապված հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ այն լիովին հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար։ «Բայց մեզ լուրեր են հասնում, որ հիմա այդ հարցը քննարկվում է՝ պե՞տք է հարմարեցված լինի, թե ոչ, քանի որ հարմարեցված ավտոբուսներն ավելի թանկարժեք են»,- ասում է իրավապաշտպանը։

Եթե հատուկ դպրոցներում ինչ-որ կերպ կազմակերպվում է կրթությունը, ապա ավարտելուց հետո, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն ստանալիս, ավելի լուրջ խոչընդոտներ են առաջանում։ Մասնագիտական գրականությունը տեսողական խնդիրներ ունեցողներին հիմնականում հասանելի չէ։ Ըստ իրավապաշտպանի՝ Բրայլյան այբուբենով գրքեր թողարկելն արդեն պրակտիկ չէ, քանի որ դրանք շոշափելու արդյունքում շատ արագ են մաշվում, ավելի ակտուալ են աուդիոգրքերը, բայց այս ուղղությամբ ևս աշխատանքներ չեն կատարվում։

Մանրամասները՝ տեսանյութում։